«Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում գեղեցիկ գոլով է աչքի ընկել «Սոչիի» դեմ խաղում:
Օրենբուրգում կայացած խաղում տանտերերը հաղթել են 2-0 հաշվով, 21-ամյա Հովհաննիսյանը 25-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով խփել է հանդիպման երկրորդ գոլը:
Հայ ֆուտբոլիստը խաղը սկսել է պահեստայինների նստարանին, սակայն 16-րդ րոպեին խաղադաշտ է մտել, ու նրանից գոլ խփելու համար պահանջվել է ընդամենը 9 րոպե:


