Logo

Ստեփան Հովհաննիսյան. «Ուրախ կլինեմ, որ Էդուարդ Սպերցյանը կարիերան շարունակի Եվրոպայում»

14:18 / 26.06.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Օրենբուրգի» եզրային հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:

«Ցանկանում եմ, որ նա ճիշտ որոշում կայացնի, քանի որ նրա ապագայի շուրջ շատ խոսակցություններ կան: Ուրախ կլինեմ նրա համար, եթե տեղափոխվի Եվրոպա։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար Եվրոպայում խաղալը հիանալի է»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական «Կրասնոդարը» 23-ամյա ֆուտբոլիստի համար դեռևս ոչ մի տրանսֆերային առաջարկ չի ստացել:

Transfermarkt-ը Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Հայ կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Սպերցյանը 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Նա նաև ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։

«Կրասնոդարի» երկրպագուները երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Սպերցյանին ճանաչել էին թիմի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ