«Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» աստղային խաղարկող Ստեֆեն Քարին «Հյուսթոն Ռոքեթսի» հետ խաղի չորրորդ քառորդում (122:108) վաստակել է 21 միավոր։ 33-ամյա բասկետբոլիստի համար այս խաղը դարձավ 35-րդը, որում նա մեկ քառորդում վաստակում է 20-ից ավելի միավոր։ Այսպիսով, Քարին գերազանցեց լեգենդար Կոբի Բրայանտի ռեկորդը և այս ցուցանիշով NBA-ի պատմության մեջ միակն է:
Ընդհանուր առմամբ, Քարին վաստակել է 40 միավոր, կատարել 9 արդյունավետ փոխանցում և 9 անգամ տիրել անդրադարձին: Կանոնավոր առաջնության 51 խաղից հետո «Գոլդեն Սթեյթը» երկրորդն է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում՝ 38 հաղթանակ և 13 պարտություն:
Հավելենք՝ Քարին առաջատարն է «Գոլդեն Սթեյթի» կազմում անցկացրած խաղերի քանակով: