Logo

Ստեֆեն Քարին կրկնել է Մայքլ Ջորդանի երկու տպավորիչ ցուցանիշ

14:23 / 15.11.2025Բասկետբոլ
null

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» առաջատար Ստեֆեն Քարին «Սան Անտոնիո Սփուրսի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում (109-108) 49 միավոր է վաստակել և կրկնել լեգենդար Մայքլ Ջորդանի երկու տպավորիչ ցուցանիշ։

Ամերիկացի խաղարկող պաշտպանը Ջորդանից հետո դարձել է առաջին բասկետբոլիստը, որը 30 տարեկանից հետո 44 անգամ 40 և ավելի միավոր է վաստակել մեկ խաղում։

Դրանից բացի, 37-ամյա Քարին Ջորդանից հետո առաջինն է, որը 35 տարեկանից հետո երկու անընդմեջ խաղում 45 և ավելի միավոր է վաստակել։

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ