«Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին «Ատլանտայի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության արտագնա խաղում 60 միավոր է վաստակել: Դա ամերիկացի գերաստղի ամենաարդյունավետ խաղն էր ընթացիկ մրցաշրջանում: Նա նաև 6 ռեբաունդի է տիրել, 4 ասիստ կատարել և 1 բլոկ-շոթ գրանցել:
41 րոպեի ընթացքում Կարին 38-ից 22 դիպուկ նետում է կատարել, այդ թվում՝ հեռու տարածությունից 23-ից` 10-ը, ինչպես նաև 6-ից 6 տուգանային գծից: «Ոսկե տղան» դարձել է նախորդ 50 տարվա առաջին բասկետբոլիստը, ով NBA-ի խաղում 60 միավոր է վաստակել տուգանային գծին 10-ից քիչ անգամ մոտենալով:
35 տարեկանից հետո մեկ խաղում 60 միավոր վաստակել նախկինում հաջողվել էր միայն Կոբի Բրայանտին: 36-ամյա Ստեֆը կրկնել է նրա ռեկորդը:
Այդուհանդերձ, Կարիի 60 միավորը բավական չի եղել «Ուորիորզին» հաղթելու համար: Կալիֆորնիացիները պարտվել են 134:141 հաշվով:
Հիշեցնենք, որ մեկ խաղում Ստեֆեն Կարիի անձնական ռեկորդը 62 միավոր է:


