Logo

Ստեֆանո Պիոլին կարող է հեռացվել «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից

21:10 / 31.10.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե «Ռոսոներին» չկարողանա ձեռք բերել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր:

Նման որոշում կարող է կայացնել ակումբի սեփականատեր Ջերի Կարդինալեն, հայտնում է La Repubblica-ն:

Չեմպիոնների լիգայի F խմբում «Միլանը» 3 խաղից հետո վաստակած երկու միավորով վերջինն է և չի դարձել գոլի հեղինակ, իսկ Ա Սերիայում  22 միավորով ընթանում է երրորդ տեղում:

58-ամյա մասնագետը «Միլանի» ղեկը ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերին: Նրա գլխավորությամբ «Ռոսոներին» 2021/22 մրցաշրջանում 11 տարի անց դարձել է Իտալիայի չեմպիոն, իսկ նախորդ մրցաշրջանում 16 տարի անց ձեռք է բերել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա