«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում:
58-ամյա մասնագետն «Ալ Նասրի» հետ է կապ հաստատել, ու ինչպես տեղեկացնում է Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն, բանակցությունները շատ արագ են զարգանում: Կողմերը համաձայնեցնում են պայմանագրի վերջնական դետալները:
Մինչև Սաուդյան Արաբիայում աշխատելը Պիոլին ստիպված է համաձայնության հասնել նաև «Միլանի» հետ՝ պայմանագրի չեղարկման հարցում, քանի որ այն դեռ գործում է: