Ռուս անվանի մասնագետ Ստանիսլավ Չերչեսովը նշանակվել է Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
60-ամյա մարզիչը փոխարինել է Մագոմեդ Ադիևին, որը վերջերս գլխավորել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղացող Գրոզնիի «Ախմատը»։
Չերչեսովի նախորդ աշխատավայրը եղել է հունգարական «Ֆերենցվարոշը», որը մարզել է 2021-2023 թթ.։ Նախկինում նա գլխավորել է նաև Ռուսաստանի հավաքականը, Վարշավայի «Լեգիան», Մոսկվայի «Դինամոն», Պերմի «Ամկարը», «Ախմատը», Սոչիի «Ժեմչուժինան», Մոսկվայի «Սպարտակը»։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնելու Ղազախստանի թիմի հետ։