Logo

Ստամբուլ. Գևորգյանն ու Ալիխանյանը հաղթեցին մեկնարկում, Սարգսյանն ու Մկրտչյանը պարտվեցին

13:58 / 11.05.2024Ըմբշամարտ
null

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր` մայիսի 11-ին, պայքարը սկսել են ազատ ոճի հայ ըմբիշները։

Հրայր Ալիխանյանը (74 կգ) որակավորման փուլում 7-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող Շամիլ Ռուստաևի նկատմամբ և դուրս եկավ 1/16 եզրափակիչ, որտեղ մրցելու է Չերմեն Վալիևի (Ալբանիա) դեմ։

Պայքարը որակավորման փուլից սկսեց նաև Լյովա Գևորգայնը (125 կգ), որը 11-0 հաշվով հաղթեց Գենադի Կուդինովիչին (Գերմանիա)։ 1/16 եզրափաիչում Գևորգյանի մրցակիցը լինելու է ԱԱ-2018-ի արծաթե մեդալակիր, չինացի Դեն Չժիվեյը։

86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը նույնպես պարտվեց մեկնարկում և 1-8 հաշվով զիջեց Կիմ Հվանուկին (Հարավային Կորեա)։

Որակավորման փուլում 0-11 հաշվով պարտվեց Սերգեյ Սարգսյանը (97 կգ)` զիջելով Չինաստանի ներկայացուցիչ Ավուսայման Խաբիլային։

Հիշեցնենք, որ Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա