Logo

Ստամբուլ. Գևորգյանն ու Ալիխանյանը պարտվեցին

16:53 / 11.05.2024Ըմբշամարտ
null

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում ազատոճայիններ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ) նույնպես պարտվեցին։

Ալիխանյանը որակավորման փուլում  7-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող Շամիլ Ռուստաևի նկատմամբ, սակայն 1/16 եզրափակիչում 0:10 հաշվով զիջեց Չերմեն Վալիևին (Ալբանիա)։

Գևորգյանը նույնպես մեկնարկեց որակավորման փուլից և 11-0 հաշվով հաղթեց Գենադի Կուդինովիչին (Գերմանիա)։ Հայ ըմբիշը 1/16 եզրափակիչում 0-4 հաշվով պարտվեց չինացի Դեն Չժիվեյին։

Ավելի վաղ պարտվել էին նաև Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97)։ Ազատ ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշներին պայքարում մնալու համար պետք է նրանց մրցակիցները հասնեն եզրափակիչ։

Հիշեցնենք, որ Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ