«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի մասին ու ափսոսանք հայտնել, որ 30-ամյա անգլիացին չտեղափոխվեց մանկունիական ակումբ:
«Քեյնն արդեն 3 հեթ-թրիկ է ձևակերպել «Բավարիայում»: Ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե նա ինչպես է հեթ-թրիկի հեղինակ դառնում, սրտխառնոց եմ զգում: Ես անընդհատ հարցնում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ «Յունայթեդը» չգնեց նրան ամռանը»,- Ֆերդինանդի խոսքն է փոխանցում The Sun-ը:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Քեյնը 95 միլիոն եվրոյով «Տոտենհեմից» տեղափոխվեց «Բավարիա», որի կազմում նա անցկացրած 16 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: