Logo

Սրտի խնդրի պատճառով Բաս Դոստը որոշել է ավարտել կարիերան

23:11 / 26.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Բաս Դոստը որոշել է ավարտել մարզական կարիերան, հաղորդում է Vi.nl-ը:

2023 թվականին խաղերից մեկի ժամանակ սրտի անբավարարության պատճառով Դոստն ուշագնաց էր եղել։ Դեպքից հետո նիդերլանդցին անցնում էր վերականգնողական փուլ, բայց այդ ընթացքում ուշագնացության դեպքերը կրկնվել են: 36-ամյա ֆուտբոլիստը ստիպված որոշել է ավարտել կարիերան:

Դոստը կարիերայի ընթացքում հանդես է եկել ՆԵԿ-ում, «Ուտրեխտում», «Բրյուգեում», Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», «Սպորտինգում», «Վոլֆսբուրգում», «Հերենվենում», «Հերակլեսում» և «Էմենում»։ Նա երեքական անգամ եղել է Պորտուգալիայի և Նիդերլանդների առաջնության գլխավոր ռմբարկու:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ