«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Փոլ Սքոուլզը բլից հարցման է մասնակցել ու նշել լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ դիրքերի:
Որպես պատմության մեջ լավագույն դարպասապահի՝ անգլիացին նշել է Պետեր Շմեյխելին, իսկ գործող լավագույնը, նրա կարծիքով, Ալիսոնն է:
Բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը Սքոուլզի կարծիքով Ռիո Ֆերդինանդն է, իսկ այժմ՝ Վիրջիլ վան Դեյկը:
Լավագույն կիսապաշտպանի վերաբերյալ հարցին ՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստը պատասխանել է՝ տալով Զինեդին Զիդանի անունը, իսկ գործող կիսապաշտպաններից ընտրել է Կևին դե Բրույնեին:
Scholsey’s midfield GOAT? 🐐
— The Overlap (@WeAreTheOverlap) April 16, 2025
Paul Scholes on the best in the world right now, and the best of all time! 🔥 pic.twitter.com/7ZrH7BM1zS


