«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է մանկունիական ակումբի ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի մասին:
«Պոգբան մշտական հսկողության կարիք ունի: Այդ հսկողությունը պետք է սահմանի մեկը, որին նա հարգում է: Փորձառու ինչ որ մեկը պիտի միշտ նրա կողքին լինի:
Նա քանի՞ տարեկան է՝ քսանո՞ւթ… Նա արդեն փորձառու ֆուտբոլիստ է, բայց նրանցից է, որոնք 35 տարեկանում էլ նույնն են մնում: Նա կշարունակի նույն հիմարություններն անել նաև հետագայում: Նա գլորում է գնդակը՝ ցույց տալով, թե որքան ուժեղ է, տեխնիկապես որքան զարգացած:
Պոգբայի դեպքում կարևորագույնը կենտրոնացվածությունն է: Երբեմն նա ուղղակի սուզվում է երազանքների աշխարհ: Երբ նա խաղում էր «Յուվենտուսում», հիասքանչ էր, ու հենց դրա համար «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց նրան: Նրա շրջապատում կային փորձառու տղաներ՝ Պիռլոն, Բուֆոնը, Կիելինին, Բոնուչին: Նա նաև ուներ ագրեսիվ մարզիչ: Մինչև 35 տարեկանը նրան այդպիսի շրջապատ է պետք»,- Daily Mail-ը մեջբերում է Սքոուլզի խոսքը: