Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը քննադատել է իր նախկին ակումբին։
«Ակումբի զարգացման առումով որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Առաջիկայում որևէ լուրջ հաջողություն չի կարող լինել։ Առավելագույնը, որին ակումբը կարող է հասնել, Անգլիայի գավաթի կամ Լիգայի գավաթի խաղարկությունում հաղթելն է։
Նման խաղով և աշխատանքով «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող հաջողություններ գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում»,- 48-ամյա Սքոուլզի խոսքը մեջբերում է The Mirror-ը։
Նախկին կենտրոնական կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 716 հանդիպման, խփել 155 գոլ և կատարել 81 գոլային փոխանցում։ Սքոուլզն անգլիական գրանդի պատմության մեջ երկրորդ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է և այդ ցուցանիշով զիջում է միայն Ռայան Գիգզին (963 խաղ)։