Logo

Սքոուլզ. «Իսակը պիտի փորձի «Արսենալից» մեծ թիմ տեղափոխվել»

16:00 / 11.02.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը Overlap փոդքասթի եթերում խոսել է «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի ապագայի մասին:

«Անկեղծ ասած՝ հավանական չեմ համարում Իսակի «Արսենալ» տեղափոխությունը: Նա պիտի փորձի ավելի լավ ու ավելի մեծ թիմ տեղափոխվել: Կարող ենք խոսել «Ռեալի» մասին, «Լիվերպուլը» նույնպես հարձակվողի կարիք ունի: «Արսենալը» կարող է տարբերակ լինել, բայց, կարծում եմ, դա ցանկում վերջինը պիտի լինի: «Մանչեսթեր Յունայթեդը» ևս կարող էր տարբերակ լինել, բայց նայելով մեր դիրքին մրցաշարային աղյուսակում... նման բան տեղի չի ունենա», - նշել է անգլիացին:

Ավելի վաղ El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Ալվարեսը հայտնել էր, որ Իսակի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ