Logo

Սքոթի Պիպեն. ««Վերջին պարը» լավ պատմություն է, բայց ավելի շատ Մայքլ Ջորդանին մեծարելու մասին է»

17:49 / 07.01.2025Բասկետբոլ
null

«Չիկագո Բուլզի» նախկին բասկետբոլիստ Սքոթի Պիպենը կարծիք է հայտնել «Վերջին պարը» սերիալի մասին, որը պատմում է NBA-ում «Ցլերի» չեմպիոնական տարիների մասին:

«Շատ դրական պատմություն է, լավ վավերագրական սերիալ: Ինքս այդ սերիալի հետ որևէ կապ չեմ ունեցել, ինչը մի փոքր հիասթափեցնող է, բայց լավ աշխատանք է, որը մի քանի մրցանակ է շահել:

Վստահ չեմ՝ «Վերջին պարը» ճշգրիտ ներկայացնո՞ւմ է այն նվաճումը, որին հասել են երկու մեծագույն բասկետբոլիստներ կամ, ավելի ճիշտ, բոլոր ժամանակների մեծագույն թիմը: Ինձ թվում է, որ այդ գործոնները չեն ընգծվում այդ սերիալում: Այն ավելի շատ Մայքլ Ջորդանին մեծարելուն և նրա սպորտային ժառանգությունն ավելի ընդգծելուն է ուղղված:

Ինչ-որ առումով սերիալը հակառակ ազդեցություն ունեցավ, որովհետև մարդիկ տեսան, թե իրականում ինչպիսին էր Մայքլը»,- Front Office Sports-ի եթերում ասել է ամերիկացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա