Մինչ մենք անհամբեր սպասում ենք Netflix-ում The Squid Game-ի երկրորդ սեզոնին, հայտնի դարձավ, որ կարող ենք բոլորովին այլ ավարտ տեսնել. այս մասին սերիալի ստեղծողը կիսվել է Entertainment Weekly-ի հետ։
Հիշեցնենք, որ վերջին տեսարանում թիվ 456 Սոնգ Կի Հունը որոշում է չբարձրանալ ինքնաթիռ՝ դստերը տեսնելու համար, բայց շրջվում է և դուրս գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ նա որոշում է վրեժ լուծել այն խաղի համար, որը խլեց մնացած մասնակիցների կյանքը:
Այժմ ռեժիսոր Դոնգ Հյուկը բացահայտեց, որ կարող էր բոլորովին այլ ավարտ ստեղծել, որը Լեբրոն Ջեյմսը, անշուշտ, կսիրի:
«Մենք անընդհատ հարցնում էինք ինքներս մեզ՝ իսկապե՞ս ճիշտ է, որ Կի Հունը որոշում կայացնի հեռանալ և տեսնել իր ընտանիքին՝ սեփական երջանկությանը հասնելու համար: Արդյո՞ք սա ճիշտ միջոց է, որպեսզի մենք ցույց տանք այն իմաստը, որը ցանկանում էինք փոխանցել սերիալի միջոցով»,- ամսագրին խոստովանել է հեղինակը:
Ի վերջո, սերիալի թիմը եկել է այն եզրակացության, որ այս դեպքում գլխավոր հերոսը չի լուծի իր խնդիրը: Ուստի երկրորդ սեզոնում բոլորը սպասում են, որ Սոնգ Կի Հունի կերպարը կբացահայտի այս խաղի գաղտնիքը: