Լիսաբոնի «Սպորտինգն» առաջիկա ամռանը պատրաստ է վաճառել Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը 60-70 միլիոն եվրոյով, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Շվեդ հարձակվողի հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո, սակայն նա կարողացել է համաձայնության հասնել պորտուգալական ակումբի հետ:
26-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել «Արսենալը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նոթինգհեմը», սակայն «Սպորտինգի» ռմբարկուն չի ցանկանում համալրել «Անտառայինների» կազմը:
Դյոկերեշն այս մրցաշրջանում լիսաբոնյան թիմի կազմում անցկացրել է 41 խաղ, որոնցում աչքի է ընկել 40 գոլով ու 10 ասիստով: