Logo

«Սպորտինգի» ռմբարկուն՝ անգլիական գրանդերի ուշադրության կենտրոնում

11:39 / 07.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Արսենալը» լրջորեն հետաքրքրված են Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ ռմբարկու Վիկտոր Գյոկերեշի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:

Մանկունյական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, որը թիմը կգլխավորի միջազգային դադարից հետո, հերքել է 26-ամյա ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու լուրերը:

Պորտուգալական գրանդը 84 միլիոն եվրո է սահմանել հարձակվողի հրաժարագինը, սակայն պատրաստ է նաև 60 միլիոն ստանալ:

Հիշեցնենք, որ Գյոկերեշն ընթացիկ մրցաշրջանում «Սպորտինգի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել է 23 գոլի և 4 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա