Logo

«Սպորտինգի» ռեկորդակիր ֆուտբոլիստ Դարիու Էսուգուն կարիերան կշարունակի «Չելսիում»

23:31 / 02.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Չելսին» հայտարարել է Լիսաբոնի «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Դարիու Էսուգուի տրանսֆերի մասին: Անգլիական ակումբը գործարքի համար կվճարի 18,5 միլիոն ֆունտ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2033 թվականի հուլիսի 1-ը:

20-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր իսպանական «Լաս Պալմասում»: Էսուգուն հանդես է գալիս Պորտուգալիայի Մ21 հավաքականում:

Էսուգուն «Սպորտինգի» ակադեմիայի սան է: Նա լիսաբոնյան ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը թիմի կազմում խաղադաշտ է դուրս: 2021 թվականի մարտին 16 տարեկան 6 օրականում պորտուգալացին նորամուտն է նշել «Վիտորիա Գիմարայեշի» դեմ խաղում։ Նույն թվականին նա գերազանցել էր Լուիշ Ֆիգուի ռեկորդը՝ դառնալով «Սպորտինգի» մեկնարկային կազմում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 16 տարեկան 11 ամսական 17 օրականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ