Լիսաբոնի «Սպորտինգը» Լոնդոնի «Չելսիին» է վաճառել Ժեովանի Կենդայի ու Դարիու Էսուգուի տրանսֆերային իրավունքները, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գործարքի համար անգլիական գրանդը վճարել է 74 միլիոն եվրո:
17-ամյա վինգեր Կենդան, որն այս մրցաշրջանում աչքի է ընկել 2 գոլով և 8 ասիստով, լոնդոնցիներին կմիանա 2026 թվականի ամռանը:
20-ամյա հենակետային Էսուգուն, որն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Լաս Պալմասում», «Չելսիի» կազմը կհամալրի առաջիկա ամռանը:
Ժեովանի Կենդայի համար պայքարում էր նաև Թուրինի «Յուվենտուսը», սակայն «Բյանկոներիի» սպորտային տնօրեն Քրիստիանո Ջունտոլին չի կարողացել համոզել պորտուգալական կողմին: