Logo

Սպորտի պատմության ամենաշոխոր գործարքի համար օգտագործել են Կոբի Բրայանտի տեսանյութը

19:58 / 16.12.2023Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Դոջերս» ակումբը բեյսբոլիստ Սոհեյ Օտանիի հետ բանակցությունների ժամանակ ցուցադրել է «Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի կոչը ճապոնացուն: Բրայանտն այդ տեսայութը ձայնագրել է դեռ 2017 թվականին, որպեսզի աջակցի լոսանջելեսյան ակումբին: Նրա մահից գրեթե 4 տարի անց «Դոջերսը» կարողացել է օգտագործել այդ տեսանյութը և համոզել MLB-ի ամենաարժեքավոր բեյսոբլիստին:

 «Դա հանդիպման ամենավառ պահերից մեկն էր: Շատ զարմացա, երբ դիտեցի այդ տեսանյութը: Դա ուժեղ և զգացմունքային հաղորդագրություն էր»,- Օտանիի խոսքն է մեջբերում ESPN-ը:

Օտանին ստորագրել է սպորտի պատմության խոշորագույն պայմանագիրը: Նա կալիֆորնիացիների հետ 10 տարվա համաձայնագիր է ստորագրել: Այդ ընթացքում նա վաստակելու է 700 միլիոն դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ