Հայաստանը 5 ներկայացուցիչ կունենա Բելգիայի Անտվերպեն քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ը կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունում։
Մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը
Մարզիկների հետ մրցավայր կմեկնան նաև մարզիչներ Հակոբ Սերոբյանը, Հայկ Նազարյանը և Սոս Սարգսյանը։
Այս օրերին Հայաստանի հավաքականն ամբողջ կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար: