Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացված շախմատի Spring Chess Classic մրցաշարում հաջող ելույթներ ունեցավ ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանը:
10 շախմատիստների մասնակցությամբ շրջանաձև մրցակարգով անցկացված մրցաշարում հայ գրոսմայստերը 9 պարտիաներում վաստակած 5 միավորով 4 մասնակիցների հետ ցույց տվեց լավագույն արդյունքը:
Հաղթողին որոշելու համար նրանց միջև լրացուցիչ մրցախաղ անցկացվեց: Սևյանը նախ հաղթեց հունգարացի Բենջամին Գլեդուրային, ապա վճռորոշ մրցախաղում պարտվեց նիդերլանդցի Բենջամին Բոկին և զբաղեցրեց երկրորդ տեղը:
Նա պարգևատրվեց 4000 դոլարով: Մրցաշարի հաղթող Բենջամին Բոկը ստացավ 6000 դոլար պարգևավճար: