Դորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են հայտնաբերվել, հաղորդում է SportBild-ը:
Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները:
Այս անսպասելի ծախսի հետևանքով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: Դորտմունդյան թիմը նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը կանցկացնի օգոստոսի 18-ին` Գերմանիայի գավաթի առաջին փուլում մրցելով «Էսենի» դեմ:


