Logo

Sport24. Ծառուկյանի սխալը Մախաչևի դեմ չկայացած մենամարտից առաջ

16:27 / 28.06.2025• Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Իսլամ Մախաչևի դեմ չկայացած մենամարտից առաջ թույլ տված սխալի մասին.

«Երկու ամսում իրատեսական է պատրաստվել չեմպիոնական մենամարտի։ Ես իմացա, որ 7-8 շաբաթում կարող եմ լինել պահեստային մասնակից։ Հունիսի սկզբին արդեն մարզումային շրջանում էի և 5-ռաունդանոց 12-15 սպարինգ եմ անցկացրել։

Այժմ ավելի լավ եմ զգում, քան հունվարին, երբ պետք է մենամարտեի Մախաչևի դեմ։ Այժմ ինձ չեմ ծանրաբեռնել ու ճիշտ եմ մարզվել։

Իսլամի դեմ մենամարտից առաջ ամեն ինչ չափից շատ էի անում։ Ինձ ասում էին՝ որևէ վարժություն անեմ 10 անգամ, կատարում էի 12 անգամ։ Պետք է մարզվեի մեկուկես ժամ, բայց մարզումս տևում էր 2 ժամ։

Ուզում էի ավելին անել, բայց մարմինն ամեն պահ կարող է հանձնվել»,- նշել է հայ մարտիկը, որի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Ծառուկյանը հունվարի 18-ին UFC 311-ում պետք է մենամարտեր քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։ Մենամարտից ժամեռ առաջ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը մեջքի վնասվածք ունի ու դուրս չեկավ օկտագոն։ Նրա փոխարեն մենամարտեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որին Մախաչևը հաղթեց առաջին ռաունդում։

Այժմ Ծառուկյանը UFC 317 մրցաշարում կլինի Իլիա Տոպուրիա - Չառլզ Օլիվեյրա մենամարտի պահեստային մասնակիցը։ Եթե կողմերից մեկն օկտագոն դուրս չգա, մենամարտին կմասնակցի Ծառուկյանը։

«Ֆասթ Սպորտ»-ն ուղիղ եթերում կցուցադրի UFC 317-ի հիմնական քարտը, որը կկայանա հունիսի 29-ին, մեկնարկը՝ առավոտյան 06:00-ին:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ