Logo

Sport. Կլոպ` Անչելոտիի փոխարեն, «Ռեալում» նոր մտադրություն ունեն

20:21 / 15.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը, հաղորդում է Sport-ը:

Անչելոտիի նկատմամբ վստահությունը նվազել է վերջին արդյունքներից, մասնավորապես` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալին» 0-3 հաշվով պարտվելուց հետո: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը, սակայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իտալացին կարող է հեռացվել:

Սպասվում է, որ «Արքայական ակումբը» պաշտոնական առաջարկով կդիմի Յուրգեն Կլոպին: 

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Կլոպը հունվարի 1-ից զբաղեցնում է ավստրիական «Ռեդ Բուլին» պատկանող թիմերի՝ միջազգային կապերի գծով տնօրենի պաշտոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ