«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով, գրում է Sport.es-ը։
«Ռոսոներին» հունվարին բանակցություններ կսկսի լեհ ֆուտբոլիստի հետ և մտադիր է պայմանագիր առաջարկել նրան։
«Բլաուգրանան» 37-ամյա հարձակվողին չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել։ Կողմերի գործող համաձայնագրի ժամկետը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։
Լևանդովսկին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2022թ. հուլիսից, 159 խաղում խփել է 108 գոլ, կատարել 20 ասիստ։
Իսպանիայի Լա լիգայի ու Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


