Logo

Sport Express. «Լոկոմոտիվը» Թիկնիզյանին նոր պայմանագիր չի առաջարկի

18:30 / 10.04.2025• Ֆուտբոլ
null

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը:

25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

Թիկնիզյանը «Երկաթուղայիններին» է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում գրանցել է 6 գոլային գործողություն (2 գոլ, 4 ասիստ):

Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ