Logo

Sport.es. «Բարսելոնան» 15 գոլ է պահանջում Նեյմարից

10:53 / 04.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայում» պահանջներ են ներկայացրել «Սանթոսի» հարձակվող Նեյմարին, որպեսզի դիտարկեն նրա վերադարձը կատալոնական ակումբ, հաղորդում է Sport.es-ը:

Բրազիլացին Իսպանիա վերադառնալու ցանկություն է հայտնել, սակայն «Բլաուգրանան» կդիտարկի 33-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, եթե նա գոլերով հաստատի իր ներկայիս խաղամակարդակը: Մասնավորապես, «Բարսան» 15 գոլ է սպասում Նեյմարից մինչև մրցաշրջանի ավարտը:

«Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարը 7 խաղում 3 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

2017 թվականին Նեյմարը ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» տեղափոխվել է ՊՍԺ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ