«Բարսելոնան» որոշում է կայացրել զրկել թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին ավագի թևկապից, գրում է Sport-ը:
Վնասվածք ունեցող գերմանացին հրաժարվել է իր բժշկական հետազոտությունների արդյունքներն ակումբին տրամադրելուց: Դրանք «Բարսելոնան» պիտի ներկայացնի Լա լիգային: Պատճառը Տեր Շտեգենի և կատալոնական ակումբի բժշկական անձնակազմի տարակարծությունն է ֆուտբոլիստի ապաքինման ժամկետի վերաբերյալ:
33-ամյա դարպասապահը համոզված է, որ կարող է վերականգնվել 3 ամսում, մինչդեռ «Բարսայի» բժիշկները կանխատեսում են, որ դարպասապահը կվերականգնվի նվազագույնը 4 ամսում:
Առաջիկա ժամերին թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կհանդիպի Տեր Շտեգենին ու կհայտնի ակումբի որոշումը:


