Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում մրցում է Մոսկվայի «Տորպեդոյի» հետ և առաջին խաղակեսից հետո հաղթում է 2-0 հաշվով։
Հանդիպման 31-րդ և 44-րդ րոպեներին գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 22-ամյա կիսապաշտպանն անցկացնում է 6-րդ հանդիպումը և խփեց 6-րդ գոլը։ Նա նաև կատարել է 2 գոլային փոխանցում։


