WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում տեղ են գտել նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։
ՌՊԼ-ի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի
Դարպասապահ՝ Խուդյակով («Լոկոմոտիվ»)։
Պաշտպաններ՝ Դենիսով («Սպարտակ»), Բոժին («Ֆակել»), Դաշաև («Ֆակել»), Տիկնիզյան («Լոկոմոտիվ»)։
Կիսապաշտպաններ՝ Կերկ («Լոկոմոտիվ»), Սպերցյան («Կրասնոդար»), Կալինսկի («Նիժնի Նովգորոդ»), Պրոմես («Սպարտակ»)։
Հարձակվողներ՝ Իգնատև («Լոկոմոտիվ»), Կորդոբա («Կրասնոդար»)։
2022/23 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 խաղի, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Տիկնիզյանը ՌՊԼ-ի 7 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։



