Logo

Էդուարդ Սպերցյան․ «Նույնիսկ Լատվիան նվեր չէ այս խմբում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:25 / 09.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությանը:

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած վիճակահանության երրորդ զամբյուղում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել էր D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ:

«Մեր խմբի թիմերից ամենալավը ծանոթ եմ Խորվաթիային և կարծում եմ՝ ի զորու ենք նրանց դեմ պայքարելու: Թուրքիայի հավաքականը նույնպես վատ թիմ չէ, ունի Եվրոպայում հանդես եկող ուժեղ ֆուտբոլիստներ: 

Ուելսն էլ է ուժեղ և ամուր թիմ, նույնիսկ Լատվիան նվեր չէ: Բայց մենք պետք է չմտածենք մեր մրցակիցների մասին, այլ շատ աշխատենք և խաղանք մեր ֆուտբոլը, փորձենք վերլուծել մեր առջև դրված խնդիրները: Վստահ եմ՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

 

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ին կմասնակցեն 24 հավաքականներ։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն 10 ընտրական խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները։ Եվս 3 ուղեգիր կվիճարկվի Ազգերի լիգայի երրորդ մրցաշարում։ Եվրո-2024-ն ընդունող երկիր Գերմանիան չի մասնակցի որակավորման փուլին։

Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում: Եվրոպայի գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է, որը նախորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր անգլիացիներին:

Հարոյանը՝ Եվրո-2024-ի վիճակահանության մասին. «Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ