Logo

Սպերցյանը ժամանել է Երևան՝ աջակցելու Հայաստանի հավաքականին

00:33 / 20.03.2025Ֆուտբոլ
null

ՀՖՖ մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի ճամբար է ժամանել նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

24-ամյա ֆուտբոլիստը Երևան է եկել՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։

Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպմանը (1-1) ստացած վնասվածքի պատճառով բաց է թողնելու Վրաստանի հավաքականի հետ խաղը։

Հայաստան - Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ