Logo

Սպերցյանը` տուրի խորհրդանշական հավաքականում

17:24 / 16.09.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Матч Премьер» հեռուստաալիքի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 8-րդ տուրում «Ռոստովի» դեմ տնային խաղում դարձել էր դուբլի հեղինակ և 2-0 հաշվով հաղթանակ պարգևել իր թիմին։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում «Կրասնոդարը» հավաքել է 18 միավոր և երկրորդ տեղում է, 24-ամյա Սպերցյանը խփել է 3 գոլ, կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ