Logo

Սպերցյանը ՌՊԼ-ի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում է

15:25 / 09.12.2024Ֆուտբոլ
null

Opta վիճակագրական հարթակը ներկայացրել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության ձմեռային հատվածի լավագույն ֆուտբոլիստներին։

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 385,2 միավորով 8-րդ տեղում է։ Լավագույնը Մոսկվայի «Սպարտակի» արգենտինացի կիսապաշտպան Էզեկիել Բարկոն է, որը հավաքել է 548,6 միավոր։

Ըստ Opta-ի չափանիշների` ֆուտբոլիստները 10 միավոր ստացել են խփած գոլի, 6` ասիստի, 0,2 `յուրաքանչյուր փոխանցման, 4` դարպասին կատարած դիպուկ հարվածի, 2` սահանկման, 2` գնդակի խլման համար։ Միավորներ են հանվել կարմիր (5) և դեղին քարտ (2) ստանալու, ինքնագոլի (5), կանոնների խախտում թույլ տալու (1), խաղից դուրս իրավիճակում հայտնվելու (1) համար և այլ պատճառներով։

24-ամյա Սպերցյանը Ռուսաստանի առաջնության ձմեռային հատվածում 18 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում, իսկ «Կրասնոդարը» 39 միավորով առաջատարն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա