Logo

Սպերցյանը պատմել է Մխիթարյանի հետ զրույցի մասին, որ եղել է ՉԼ եզրափակիչից օրեր առաջ

16:53 / 05.06.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է մի շարք թեմաների։ 

Սպերցյանը պատմել է, որ շփում ունի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներից Յուրա Մովսիսյանի ու Հենրիխ Մխիթարյանի հետ։ Հայ կիսապաշտպանը պատմել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչից օրեր առաջ իր ու Մխիթարյանի երկխոսության մասին․

«Իհարկե, ես շփվում եմ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Անկեղծ կլինեմ. նրան շատ չեմ գրում, քանի որ գիտեմ, թե որքան հագեցած էր նրանց գրաֆիկը, որքան խիտ էր մրցաշրջանը։ «Կրասնոդարի» չեմպիոն դառնալուց հետո Մխիթարյանը շնորհավորեց ինձ։ Ես էլ նրան հաջողություն մաղթեցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Ես համակրում եմ «Բարսելոնային», բայց կիսաեզրափակիչում Հենրիխի համար ուզում էի, որ հաղթեր «Ինտերը»։ Նույնն էլ՝ եզրափակիչում, սակայն գիտեի նաև Մատվեյի (Սաֆոնով/խմբ․) մասին»,- ասել է Սպերցյանը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ