Logo

Սպերցյանը մտադիր չէ հեռանալ «Կրասնոդարից»

13:48 / 17.10.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մինչև մրցաշրջանի ավարտը չի հեռանա ռուսական ակումբից, հայտնում է «Евро-Футбол»-ը:

24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է «Կրասնոդարին» օգնել նվաճելու առաջին տիտղոսը:

Եվրոպական մի շարք ակումբներ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Սպերցյանի նկատմամբ, սակայն նա առայժմ մտադիր չէ քննարկել առաջարկները:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարը» մինչև վերջին տուրը պայքարում էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսի համար, սակայն չկարողացավ շրջանցել «Զենիթին»:

Ընթացիկ մրցաշրջանում կանաչները 11 տուրից հետո վաստակել են 27 միավոր և գլխավորում են աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ