Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցել է ռուսական «Կրասնոդարի» նոր համազգեստի ցուցադրությանը:
«Կրասնոդարի» տնային մարզաշապիկն ակումբի ավանդական գույներով է՝ մուգ կանաչ ու սև: Արտագնա խաղաշապիկն ունի սպիտակ և երկրնագույն երագներ: Այս անգամ այն թողարկվել է առանց տեխնիկական հովանավորի: Նախորդ տարի ռուսական ակումբը համագործակցել էր գերմանական Puma ընկերության հետ:
Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել էր 41 խաղի, խփել 14 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում: Ավելի վաղ նա 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Հայ ֆուտբոլիստը նաև ընդգրկվել էր ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում՝ երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։