Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Կրասնոդարը, որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, տանը 3-1 հաշվով հաղթեց «Նիժնիյ Նովգորոդին»:
Հայաստանի 2022թ.լավագույն ֆուտբոլիստը խաղը սկսեց պահեստայինների նստարանից և տանտերերի կազմում փոխարինման մտավ ընդմիջումից հետո: 62-րդ րոպեին 22-ամյա կիսապաշտպանը կազմակերպեց իր թիմի գոլային գրոհը. Սպերցյանը պատ խաղարկեց թիմակցի հետ ու հարվածեց, գնդակը խառնաշփոթ իրավիճակում հայտնվեց կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբայի մոտ, որն էլ մոտ տարածությունից ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3-1:
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 30 պաշտոնական խաղում խփել է 12 գոլ ու կատարել 10 ասիստ:
22 խաղից հետո «Կրասնոդարը» 35 միավորով 7-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր
«Կրասնոդար» - «Նիժնիյ Նովգորոդ»՝ 3-1
Նիկիտա Կրիվցով, 4, 14, Ջոն Կորդոբա, 62 - Թիմուր Սուլեյմանով, 71 (11մ)