«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Championat.com-ը Հայաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին նշել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում և հետևյալ կերպ հիմնավորել իր ընտրությունը.
«Էդուարդ Սպերցյանը հերթական անգամ թոփ խաղ ցուցադրեց: Կիսապաշտպանը երկրորդ անընդմեջ խաղում դուբլ ձևակերպեց. այս անգամ նա 2 անգամ տխրեցրեց «Ակրոնին»:
Սպերցյանն արդեն Պրեմիեր լիգայի լավագույն հնգյակում է գոլ+ասիստ հաշվարկով: Էդուարդը «Կրասնոդարին» տանում է չեմպիոնության: Մի՞թե այդքան ցավալի էր ոսկե մեդալը բաց թողնելը նախորդ մրցաշրջանում»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնության 9 խաղում «Կրասնոդարի» ավագը դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: