Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Կրասնոդարը» հաղթանակ կորզեց գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ տնային խաղում ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Կրասնոդարցիների կազմում խաղի վերջնամասում աչքի ընկան կոլումբացի ռմբարկու Ջոն Կորդոբան ու ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը՝ 2-0։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դաշտի տերերի կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ նրա ակումբակից Գեորգի Հարությունյանը փոխարինողների թվում էր։
Նախորդ անգամ «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունում «Զենիթին» հաղթել էր 2018 թվականին։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 24 միավոր ու դարձավ առաջատար։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվը», իսկ «Զենիթը» 23 միավորով երրորդն է։
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Կրասնոդար» - «Զենիթ»` 2-0
Ջոն Կորդոբա, 88, Ֆյոդոր Սմոլով, 90+4


