Logo

Էդուարդ Սպերցյան․ «Չէի ասի` ամեն ինչ շատ վատ էր»

12:31 / 02.12.2024Ֆուտբոլ
null

«Կրանսոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակից» կրած 0-3 հաշվով պարտությունը։

«Նման խաղեր լինում են։ Չէի ասի` ամեն ինչ շատ վատ էր։ Գոլային պահեր ունեինք 0-0 հաշվի ժամանակ, իսկ հետագայում շատ հեշտ գոլեր բաց թողեցինք։ Իհարկե, տհաճ է, բայց պետք է ուժեղ և միասնական լինենք։ Իրավիճակը կարող ենք շտկել մեկ շաբաթից։

Խաղային անկում չկա։ Մեկ խաղ է մնացել։ Բարդ է` հաշվի առնելով անդադար թռիչքները և հավաքականի խաղերը։ «Սպարտակի» դեմ խաղից առաջ էլ երկու արտագնա հանդիպում ունեինք։ Սրանք արդարացումներ չեն, բայց կհիշեք «Խիմկիի» դեմ արտագնա հանդիպումը (2-2), երբ գնդակ բաց թողեցինք խաղավերջում։ Որևէ արտասովոր դեպք տեղի չունեցավ. սա ֆուտբոլ է։ Եթե վիճենք թիմի ներսում, կբարդացնենք խնդիրը»,- Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում միավորներ է կորցրել նաև մրցաշարային աղյուսակի առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և սեփական դաշտում պարտվել է «Կռիլյա Սովետովին»` 2-3։

«Կրասնոդարն» ունի 38 միավոր և երկրորդ տեղում է, «Զենիթը» վաստակել է 39 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա