Logo

Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ

20:36 / 16.12.2022• Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Լավագույն խաղացողը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում: Սպերցյանը ստացել է ձայների 22,42 տոկոսը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը (14,09 տոկոս), եռյակը եզրափակել է ռուսաստանցի կիսապաշտպան Իլզատ Ախմետովը (10,89 տոկոս):

Հիշեցնենք, որ 22-ամյա հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Ռուսաստանի գավաթում մասնակցել է 5 հանդիպման և աչքի ընկել մեկ անգամ:

Ռուսաստանի առաջնության 17 տուրերից հետո «Կրասնոդարը» 25 միավորով 8-րդն է: Ռուսաստանի գավաթում կրասնոդարցիներն առաջին տեղն էին զբաղեցնել A խմբում և դուրս եկել փլեյ-օֆֆ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ