Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Чемпионат»-ի հետ զրույցում խոստովանել է, որ հանգիստ է տարել Ամստերդամի «Այաքս» չկայացած տեղափոխությունը:
Ամառային տրանսֆերտային պատուհանի ժամանակ հոլանդական ակումբը կապվել էր «Կրասնոդարի» հետ և հայտնել էր ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն գործարքն այդպես էլ չէր կայացել:
«Տխրե՞լ եմ արդյոք չկայացած տրանսֆերի համար: Ոչ, ամեն ինչ կարգին է, ուրեմն այդպես էլ պետք է լիներ: Եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա այդպես է պետք: Այժմ մտքերս «Կրասնոդարի» հետ են»,- ասել է Սպերցյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կայացած ԲԿՄԱ-ի հետ խաղում հայ ֆուտբոլիստը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Կրասնոդարը» հաղթել էր նվազագույն հաշվով:
Ձմեռային դադարից առաջ «Կրասնոդարը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը ու 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Զենիթից»։