Logo

Սպերցյանը՝ իտալական գրանդի տրանսֆերային թիրախում

16:02 / 13.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական «Միլանում»:

«Инсайды от Карпа»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի չեմպիոնը հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն պատրաստ չէ տրանսֆերի համար վճարել 8 միլիոն եվրոյից ավելի։ «Կրասնոդարը» ցանկանում է Սպերցյանի տրանսֆերային իրավունքի վաճառքից վաստակել 12 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է: Ռուսական ակումբի գլխավոր թիմում Սպերցյանը խաղում է 2021 թվականի հուլիսից: 

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ