Logo

Սպերցյանը՝ հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ-20-ում

11:34 / 13.07.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի կողմից ընդգրկվել է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանի երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ-20-ում:

Transfermarkt-ը 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը ցուցակում 16-րդն է:

Ցուցակը գլխավորում է Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» և Վրաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 միլիոն եվրո:

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը 20 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով 12-րդ տեղում է։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ չի գտել ցուցակում, քանի որ Transfermarkt-ը 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա