Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 6-րդ տուրում գրավել է Լատվիայի դարպասը և Հայաստանի հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրել է 6-ի։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 24-ամյա կիսապաշտպանն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում։
Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 32 գոլով Հենրիխ Մխիթարյանն է, որին 14-ական գոլով հաջորդում են Յուրա Մովսիսյանն ու Գևորգ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության վերջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել Լատվիայի նկատմամբ, 7 միավորով C դիվիզիոնի չորրորդ խմբում գրավել երկրորդ տեղը և նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։